Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները Ռուսաստանին պատասխանելու շուրջ համաձայնության են եկել

11:35, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները Ռուսաստանին պատասխանելու շուրջ համաձայնության են եկել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ եռակողմ բանակցությունների արդյունքներով հաստատել են, որ Ռուսաստանը ներգրավված է Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, և որ տեղի ունեցածի առավել համոզիչ բացատրություն չեն տեսնում: Այս մասին, Rbc-ի հաղորդմամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:

«ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի գործողություններին պատասխանելու և առաջիկայում սերտ շփումները պահպանելու շուրջ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Թերեզա Մեյը Մակրոնին և Մերկելին է ներկայացրել Ռուսաստանում արտադրվող նյարդապարալիտիկ նյութով թունավորման հետաքննության մանրամասները: Մեյը նաև հայտնել է քիմիական նյութի՝ համաշխարհային առաջատար գիտնականների կողմից հաջող նույնականացման մասին:

Ավելի վաղ ԵՄ առաջնորդների բանակցությունների արդյունքներով Ռուսաստանում ԵՄ դեսպանը հետ էր կանչվել:

9958 | 0
Facebook