Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը». այսօր օդերևութաբանի համաշխարհային օրն է

11:30, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը». այսօր օդերևութաբանի համաշխարհային օրն է

Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան:
     Սկսած 1961 թվականից՝ մարտի 23-ը համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ, աշխարհի 188 երկրներում նշվում է որպես համաշխարհային օդերևութաբանական օր՝ պայմանավորված 1950 թվականի այդ օրը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հանգամանքի հետ։

2864 | 0
Facebook