Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հոսանքահարված 11 ամսական երեխայի կյանքին սպառնացող վտանգ չկա». «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն

10:50, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Հոսանքահարված 11 ամսական երեխայի կյանքին սպառնացող վտանգ չկա». «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն

«Փոքրիկի վիճակը բավարար է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով երեկ Երևանում հոսանքահարված երեխայի առողջական վիճակին, ասաց Մուրացանի մանկական հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը՝ նշելով, որ բուժումը պետք է շարունակվի:

Հիշեցնենք, որ երեկ Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 65-ամյա կնոջ դի, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Մուրացանի մանկական հիվանդանոց: Պարզվել էր, որ տարեց կնոջ մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Նշվում էր, որ երեկվանից բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

8827 | 0
Facebook