Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Մենք Ձեզնից պակաս հայ և հայրենասեր չենք». Հակոբ Օշականի անվան դպրոցը պատասխանել է Արայիկ Հարությունյանին

10:25, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Մենք Ձեզնից պակաս հայ և հայրենասեր չենք». Հակոբ Օշականի անվան դպրոցը պատասխանել է Արայիկ Հարությունյանին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը երեկ անդրադարձել էր Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը, որի ժամանակ, ըստ Ա. Հարությունյանի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշակերտներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ (միջոցառումն անցկացվում էր «Աշխարհն իմ աչքերով» խորագրի ներքո, երբ երեխաները ներկայացնում են տարբեր երկրներ)»: «Ելք»-ի անդամը նշել էր, որ «երեխաներին նման կերպ փչացնելը ոչ միայն այլանդակություն է, այլ նաև հանցագործություն»:

Հակոբ Օշականի անվան դպրոցն իր ֆեյսբուքան էջում պատասխանել է Արայիկ Հարությունյանի քննադատությանը՝ այն որակելով ապատեղեկատվություն. «Պարոն Հարությունյան, խորհուրդ կտանք լավ նայել էջը և ավելորդ մեկնաբանություններ չանել: Հակոբ Օշականի անվան դպրոցում կազմակերպվել է «Աշխարհն իմ աչքերով» խորագրով միջոցառում, որի ներքո աշակերտները ներկայացրել են 11 երկրի` այդ թվում Վրաստանի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության և այլ երկրների մշակույթը, սովորույթները, խոհանոցը, խոսել և երգել են այդ լեզուներով, բայց բնավ չի նշանակում, որ մենք և երեխաներն ուրանում ենք մեր հայրենիքն ու լեզուն: Մենք Ձեզնից պակաս հայ և հայրենասեր չենք և հայեցի կրթություն ենք տալիս մեր սաներին: Բոլոր միջոցառումների սկզբում հնչում է ՀՀ օրհներգը, որը կատարում ենք մենք և մեր սաները: Յուրաքանչյուր միջոցառման ընթացքում փառաբանվում է մեր հայրենիքը, իսկ վերոնշյալ միջոցառումների ավարտը կազդարարի «Ձոն հայրենիքիս» ցերեկույթը: Հակոբ Օշականի անվան դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու աշակերտները ձեռքները սրտներին են դնում միայն ՀՀ օրհներգի ժամանակ: Իզուր ավելորդ ենթադրություններ մի’ արեք և ապատեղեկատվություն մի’ տարածեք: Մի’ քաղաքականացրեք դպրոցական պարզ միջոցառումը և մատաղ սերնդին ու մեզ Ձեր թիրախը մի դարձրեք»,- գրված է հայտարարության մեջ:

1491 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր