Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հանրապետության առաջին խելացի խաչմերուկը, որ միակն է նաև տարածաշրջանում

02:05, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Հանրապետության առաջին խելացի խաչմերուկը, որ միակն է նաև տարածաշրջանում

Ճանապարհային ոստիկանությունն առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար հերթական նորամուծությունն է ներդրել մայրաքաղաքի մի խաչմերուկում։

Արդեն մի քանի օր է ինչ գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցների սենսորները, դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է։

Այս սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում։

Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։

Սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է։ Այստեղ խցանումներն այսուհետ բացառված են։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ։

Հանրապետության առաջին խելացի խաչմերուկը, որ միակն է նաև տարածաշրջանում
21098 | 0
Facebook