Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Գեղասահք. Սավչենկո - Մասո զույգը հռչակվեց աշխարհի չեմպիոն

01:40, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Գեղասահք. Սավչենկո - Մասո զույգը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Իտալիայի Միլան քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության շրջանակներում ավարտվեց սպորտային զույգերի պայքարը։ Աշխարհի 2018 թվականի չեմպիոն հռչակվեց Գերմանիան ներկայացնող օլիմպիական խաղորի գործող չեմպիոն Ալյոնա Սավչենկո – Բրունո Մասո զույգը: Նրանք սահմանեցին երկու նոր ռեկորդ՝ ազատ ծրագրի համար162,86 միավոր և համագումարում՝ 245,84 միավոր։ Ի դեպ, Սավչենկո - Մասո զույգն 8 միավորով գերազանցեց նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Սոչիի օլիմպիական խաղերի չեմպիոն Տատյանա Վոլոսոժար - Մաքսիմ Տրանկով զույգին։ Երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանը ներկայացնող Եվգենիա Տարասովա - Վլադիմիր Մորոզով զույգը՝ 225,53 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակեց Ֆրանսիան ներկայացնող Վանեսա Ջեյմս - Մորգան Սիպրե զույգը՝ 218,36 միավորով։

Ալյոնա Սավչենկո - Բրունո Մասո
Եվգենիա Տարասովա - Վլադիմիր Մորոզով
Վանեսա Ջեյմս - Մորգան Սիպրե
Գեղասահքի աշխարհի առաջնություն․ սպորտային զույգեր
Գեղասահքի աշխարհի առաջնություն․ սպորտային զույգեր

| | |
1978 | 0