Բեռլինում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրը։ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկին։
Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝
Գրիշչուկ - Կարյակին՝ 1/2։1/2
Մամեդյարով - Կարուանա՝ 1/2։1/2
Դին Լիրեն - Սո՝ 1/2։1/2
Մրցաշարային աղյուսակը՝ 10-րդ տուրից հետո
1․ Ֆաբիանո Կարուանա՝ 6,5 միավոր
2․ Շախրիյար Մամեդյարով՝ 6 միավոր
3․ Ալեքսանդր Գրիշչուկ՝ 5,5 միավոր
4․ Դին Լիրեն՝ 5 միավոր
5․ Սերգեյ Կարյակին՝ 5 միավոր
6․ Վլադիմիր Կրամնիկ՝ 4,5 միավոր
7․ Ուեսլի Սո՝ 4 միավոր
8․ Լևոն Արոնյան՝ 3,5 միավոր