Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության արարողությունը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրած Վարազդատ Հարոյանը, լրագրողների հետ զրույցում, նշեց, որ շատ հաճելի է լավագույն եռյակում լինելը։
«Շատ հաճելի է լինել լավագույն եռյակում, թեկուզ 3-րդ տեղում, բայց շատ հաճելի է: Պետք է ավելի շատ աշխատել և մարզվել՝ ավելի բարձր տեղերի համար պայքարելու համար: Արդեն ուսումնասիրել ենք մրցակցին, լավ թիմ է, բարձրահասակ, ֆիզիկապես ուժեղ թիմ է, բայց մենք նրանց ոչնչով չենք զիջում և պետք է պայքարել՝ Ազգերի լիգայում լավ հանդես գալու համար։ Լավ մարզավիճակում եմ, կարևորը՝ վնասվածքներ ու ցավեր չունեմ, ինձ լավ եմ զգում, մարզվում եմ: Մնացածը՝ ժամանակի հարց է»,- Հարոյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։