Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության արարողությունը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Տիգրան Բարսեղյանը, լրագրողների հետ զրույցում, նշեց, որ իր համար մեծ պատիվ է լավագույնների ցանկում ներառվելը։
«Շատ հաճելի է, շատ ուրախ եմ, որ այսպիսի ֆուտբոլիստների հետ եռյակում եմ: Ամեն ինչ կանեմ, որ էլի ընդգրկվեմ այս եռյակում: Միայն-միայն առաջ։ Առաջիկայում ճիշտ է՝ ընկերական հանդիպումներ են, բայց մենք, ինչպես միշտ, խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար: Ճիշտ է՝ մարտավարական փոփոխություններ են լինելու, տակտիկական փորձարկումներ ենք անելու, բայց միայն հաղթանակ։ Թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը շատ լավ տպավորություն է թողել, լավ անձնավորություն է, լավ ֆուտբոլիստ: Հուսանք՝ կկարողանա օգնել հավաքականին»,- Բարսեղյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։