Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում տատիկը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել և մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

20:25, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Երևանում տատիկը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել և մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

10957 | 2
Facebook