Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գողության փորձ՝ Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից (լուսանկարներ, տեսանյութ)

20:15, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Գողության փորձ՝ Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկոմատից գողության փորձ կատարած անձանց ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), վնասելով Երևանի քաղաքի Խորենացի փողոցում գտնվող ԲԲԸ-ին պատկանող ավտոմատ գանձման մեքենան, փորձել են գումար հափշտակել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց, որոնցից 2-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, հայտնաբերելու ուղղությամբ՝ նրանց` դեպքի վայրում գտնվելու հանգամանքները պարզելու համար։

ՀՀ Քնչական կոմիտեն խնդրում է նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Գողության փորձ՝ Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից (լուսանկարներ, տեսանյութ)
4482 | 0
Facebook