Խնդրում ենք սպասել...

Միջազգային

10․000 բնակչից 245-ը՝ ճաղերի ետևում. Թուրքիան ԵՄ առաջին երկիրն է ազատազրկվածների թվով

19:50, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
10․000 բնակչից 245-ը՝ ճաղերի ետևում. Թուրքիան ԵՄ առաջին երկիրն է ազատազրկվածների թվով

Եվրոմիության 43 երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին տեղը բանտարկյալների թվով։ Այս մասին հայտնի է դարձել Եվրոպական խորհրդի կողմից այսօր հրապարակված քրեական վիճակագրության 2016թ․ տարեկան հաշվետվությունից։

Ըստ այդմ՝ 2016թ․ թուրքական բանտերում անազատության մեջ է գտնվել 192․627 բանտարկյալ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 94․000 բանտարկյալ։

Թուրքիայում ազատազրկվածների թիվը 2006-2016թթ․ ընթացքում ավելացել է 161%-ով, սա ռեկորդային է ԵՄ ողջ տարածքում։

2015-2016թթ․ ընթացքում Թուրքիայում կալանավորների թիվն աճել է 8%-ով։ Այս ցուցանիշով երկիրը երկրորդ տեղն է գրավում Եվրոպայում՝ Բուլղարիայից հետո։

Թուրքիան նաև առաջատար է այն կալանավորների թվով, ում դեմ հարուցված դատական գործընթացները դեռևս չեն ավարտվել։ Նման բանտարկյալների թիվը Թուրքիայում կազմում է 37․1 տոկոս։

Ըստ բնակչության թվի և բանտարկյալների թվի հարաբերակցության՝ Թուրքիան երկրորդ տեղում է Վրաստանից հետո։ Թուրքիայում յուրաքանչյուր 10․000 բնակչից 245-ը ազատազրկված է։

6626 | 1
Facebook