Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում հանել են հայերի, հույների, ասորիների և քրդերի նկատմամբ բռնություն կիրառած՝ Էրդողանի թիկնապահների մեղադրանքները

17:56, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
ԱՄՆ-ում հանել են հայերի, հույների, ասորիների և քրդերի նկատմամբ բռնություն կիրառած՝ Էրդողանի թիկնապահների մեղադրանքները

ԱՄՆ-ում դադարեցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ քրեական գործը, ովքեր 2017թ. մայիսին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան առջև ծեծի էին ենթարկել ցուցարարներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ քրեական գործ հարուցելու՝ ամերիկացի իրավապահների որոշումը լարվածություն էր առաջացրել երկու երկրների միջև: Այժմ Թրամփի վարչակազմը պատրաստ է Անկարայի հետ երկխոսության: Վերջինը Վաշինգթոնին պետք է օգնի Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարին:

Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսին ԱՄՆ Թուրքիայի նախագահի այցի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան առջև ցուցարարների և Էրդողանի թիկնապահների միջև: Բողոքի ակցիաները կազմակերպել էին Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA), Ամերիկայի հելենական խորհուրդն ու քրդական, ասորական, հունական մի շարք կազմակերպություններ:

6177 | 0
Facebook