Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Լևոն Թուխիկյանի ծննդյան օրն է

17:25, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Այսօր Լևոն Թուխիկյանի ծննդյան օրն է

Խորհրդային հայ դերասան և ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լևոն Սիմոնի Թուխիկյանը ծնվել է 1931թ. մարտի 22-ին, Գյումրիում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական ֆակուլտետները։ 1955-1966 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, 1966 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնում։

Լավագույն դերերից են՝ Ալեքսեյ (Վ.Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», 1967), Յասոն (Ժ. Անույի «Մեդեա», 1969), Պարատով (Օստրովսկու «Անօժիտը», 1970), Դոմինիկո Սորյանո (Էդ. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», 1971), Ռիչարդ Երրորդ (Շեքսպիրի «Ռիչարդ III», 1972), Թափառնիկոս (Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», 1976)։

Հեղինակ է «Վերվարածներ» վեպի, «Երեք դիմակ» պիեսի և պատմվածքների։

Բեմադրություններից են՝ Ֆ. Դյուրենմաթի «Խաղում ենք Մթրինդբերգ», Խալափյանի «Հայրական տուն»: Նկարահանվել է՝ «Ինչու է աղմկում գետը», «Նվագախմբի տղաները» , «Վերջին նետումը» ֆիլմերում:

Լևոն Թուխիկյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ պետական մրցանակ պարգևների:

Մահացել է 2009թ. հուլիսի 8-ին, Երևանում:

3470 | 0
Facebook