Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակն» անցնում է Էրդողանի վերահսկողության տակ

16:05, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակն» անցնում է Էրդողանի վերահսկողության տակ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Է. Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu), գրում է Ermenihaber-ը:

«Դողան մեդիա խմբի» վաճառքը, թերևս, թուրքական մամուլի կյանքում կարելի է պատմական պահ համարել, քանի որ այս գործարքով նախագահ Էրդողանն իր վերահսկողության տակ է վերցնում Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը», որը մինչ այսօր երկրում խորհրդանշում էր համեմատաբար ազատ ու անկախ մամուլը:

Ուստի շատերը Թուրքիայում «Դողան մեդիա խմբի» վաճառքը համարում են երկրում մամուլի պատմության մեջ կարևորագույն ժամանակաշրջանի ավարտ:

Այդ մեդիա առաջատարի վրա վերահսոկղություն սահմանելու փորձերը սկսվել են դեռևս 2 տարի առաջ, երբ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մամուլի վրա գործադրված ճնշման զոհը դարձավ նաև «Դողան մեդիա խումբը», որի մեջ մտնում են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Doğan» լրատվական գործակալությունը, «Hurriyet», «Posta» պարբերականները, ինչպես նաև «CNNTurk» և «Kanal D» հեռուստաընկերությունները: Չնայած վերջին շրջանում այս լրատվամիջոցներն արդեն ավելի զգույշ քաղաքականություն էին վարում և նույնիսկ երբեմն կառավարամետ պահվածք էին դրսևորում, այնուամենայնիվ, նրանց մեջ դեռևս կային համարձակ լրագրողներ, խմբագիրներ, հոդվածագիրներ ու հաղորդավարներ, որոնք հավատարիմ էին մնում ազատ մամուլի սկզբունքներին:

2567 | 0
Facebook