Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը, թե ես իրենից ներողություն եմ խնդրել, չի համապատասխանում իրականությանը». Արմեն Գալջյանը՝ «կտամ, չանդ կծռեմ» միջադեպի մասին

15:15, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը, թե ես իրենից ներողություն եմ խնդրել, չի համապատասխանում իրականությանը». Արմեն Գալջյանը՝ «կտամ, չանդ կծռեմ» միջադեպի մասին

Օրեր առաջ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արմեն Գալջյանը, որը նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականն է, «Հայկական ժամանակին» հայտնել էր, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը ԵՊՀ-ում դասախոս է, սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել իրեն, քանի որ չսափրված է ներկայացել դասին:

Այսօր ֆեյսբուքյան օգատատեր Արմեն Գալջյանն անդրադարձել է այդ թեմային՝ գրելով.

«Դասախոս Գևորգ Պետրոսյանի այս հարցազրույցը ինձ ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ արդեն մի քանի օր շահարկվող թեմային:
     Նախ ասեմ՝ Գևորգ Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ես իրենից ներողություն եմ խնդրել, չի համապատասխանում իրականությանը: Կարծում եմ, որ ներողություն պետք է խնդրի նա, ով վիրավորում է, այլ ոչ թե նա, ում վիրավորում են: Եթե ես անեմ այնպիսի արարք, որի համար արժե ներողություն խնդրել, ապա չեմ խուսափի դա անել:
     Այս հարցազրույցում Պետրոսյանը, ասում է՝ «ես ընդհանրապես իմ ֆիզիկական կարողությունները ուսանողների վրա չեմ օգտագործում, բայց նաև եթե մարդը ավելորդ ինքնավստահություն է ունենում, փորձը ցույց ա տալիս, որ այդ ավելորդ ինքնավստահության տեր մարդկանց դիմածնոտային համակարգը կյանքում առնվազն գոնե մի անգամ լուրջ վնասվածք կրում է»: Լրագրողների այն հարցին ի պատասխան, թե նա արե՞լ է «կտամ, չանդ կծռեմ» արտահայտությունը, Պետրոսյանը չհերքելով, ըստ էության, հաստատեց, որ իրականում արել է այդպիսի արտահայտություն:
     Ցանկանում եմ նշել նաև, որ այս միջադեպն իր մեջ չի կրում անձնական կամ քաղաքական բնույթ: Գևորգ Պետրոսյանը, որպես դասախոս, փայլուն է տիրապետում աշխատանքային իրավունք առարկային և ես իսկապես մեծ հետաքրքրությամբ եմ մասնակցում իր դասախոսություններին, բայց դա չի նշանակում, որ դասախոսն իրավուք ունի ոչ իրավաչափ պահանջ ներկայացնել ուսանողին, այն էլ ապագա իրավաբանին:
     Իսկ միջադեպը հանրային եմ դարձրել ոչ թե անձնական դիվիդենտներ քաղելու և պարոն Պետրոսյանին վնաս պատճառելու նպատակով կամ հակառակը, այլ վստահ եմ, որ այս ճանապարհը կբացառի նմանատիպ դեպքերի կրկնությունը, կնպաստի ԵՊՀ-ի մյուս ուսանողների իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ում կրթական համակարգի և հասարակության զարգացմանը: Հույս ունեմ, որ ոչ մի դասախոս հետայսու երբեք իրեն թույլ չի տա որևէ ոչ իրավաչափ պահանջ ներկայացնել ուսանողին»:

5983 | 0
Facebook