Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ազգերի լիգայում մեծ դժվարություններ ենք ունենալու»․ Մխիթարյան

14:35, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Ազգերի լիգայում մեծ դժվարություններ ենք ունենալու»․ Մխիթարյան

Այս տարվա սեպտեմբերին մեկնարկում է Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը։ Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսեց մրցաշարից իր ակնկալիքների մասին։

«Մինչև նոր մրցափուլը դեռ 5 ամիս ժամանակ կա և շատ բան կարող է փոխվել: Պետք է կարողանանաք այս երկու ընկերական խաղերին և մայիսի վերջին և հունիսի սկզբին կայանալիք ևս երկու ընկերական խաղերից լավագույնը քաղել, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ Ազգերի լիգայի խաղարկությունում։ Կարծում եմ` պաշտոնական հանդիպումներն ավելի հետաքրքիր են, քան ընկերականները: Մեզ համար շատ մեծ փորձ է լինելու դա, նաև՝ շատ մեծ դժվարություններ ենք ունենալու: Թող բոլորին չթվա, թե ընկել ենք շատ լավ խումբ և շատ հեշտ հավաքականների հետ: Ներկայիս ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ: Կան հավասարազոր մրցակիցներ և ուժեղներ: Դրա համար փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի պատվով հանդես գանք և հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Ոչ միայն երկրպագուներն են ինձնից լավ խաղ սպասում, այլև ես ինքս ինձնից միշտ մեծ սպասումներ ունեմ: Ֆուտբոլ չեմ խաղում ուղղակի խաղալու համար: Խաղում եմ ֆուտբոլ` հաջողության հասնելու համար: Կարծում եմ` չկա այդպիսի բան, որ կարող ես մեծ ճնշում զգալ: Ինքս ինձ պատրաստում եմ, գիտեմ՝ ինչպես դուրս գալ ճնշման տակից: Փորձում եմ ամեն խաղին թեթև մոտենալ, դաշտ դուրս գալ և անել այն, ինչ անում եմ»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3444 | 0
Facebook