Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստները հետապնդում են առաջատարներին

14:20, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Հայ շախմատիստները հետապնդում են առաջատարներին

Բաթումում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում մրցաշարի միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն կրեց Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիից: Տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Իվան Սարիչը և Բոկ Բենջամինը: 5-րդ տուրից հետո Թամիր Նաբաթին, Իվան Սարիչը և Բոկ Բենջամինը վաստակել են 4.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 18 շախմատիստ, որոնց թվում են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 4-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:
     Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 3.5-ական միավոր:

2282 | 0
Facebook