Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել». Արթուր Սաքունց

14:25, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել». Արթուր Սաքունց

«Ժիրայր Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ ղարաբաղյան պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել, այսինքն՝ չի մտել կոռուպցիոն սխեմաների մեջ, ռազմական կենսագրությունը չի օգտագործել անձնական հարստության և կեցության խնդիրները լուծելու համար: Իշխանությունն այդպես էլ չկարողացավ նրան իր համախոհը դարձնել: Բռնապետական իշխանության համար վտանգ է ներկայացնում այն անձը, որի վարքագիծը հնարավոր չէ վերահսկել»,- «Ազատության» եթերում հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք՝ դատարանի մարտի 20-ի վճռով, Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Սաքունցի խոսքով՝ Սեֆիլյանի գործն իրավական պետության ոչնչացմանն ուղղված հերթական քայլն էր. «Սա կոչվում է քաղաքական հաշվեհարդար: Համոզված եմ, որ Սեֆիլյանին ազատազրկելու ժամկետը որոշված էր ի սկզբանե, երբ նրան ձերբակալեցին: Սերժ Սարգսյանը հրահանգը տվել էր, իրավապահներն էլ ձևակերպումներ էին հորինել, որն իրականության հետ կապ չուներ»,- հավելեց նա:

8898 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 21:22, 22.03.2018
մարդկանց դատապարտում են իրենց չարագործությունների, ոչ թե բարեգործությունների համար։ շատ հայրենասեր, ազգին նվիված գործիչներ ու զինվորներ զոհվեցին, չեմ կասկածում, որ նրանք ողջ լինեին հաստատ նրանք էլ բանտերում կլինեին։ ինչպե սասնա ծռերն ու մնացած քաղբանտարկյալները։ դուք ոչ մարդ կոչվելու իրավունք ունեք ոչ էլ ապրելու. աստված տա դուք արժանանաք ավելի վատին, ձեր նախ-ագահի հետ միասին.
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ