Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Միշտ փորձում եմ ինքս ինձ մրցակիցներ գտնել և մենամարտել նրանց դեմ»․ Մխիթարյան

13:30, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Միշտ փորձում եմ ինքս ինձ մրցակիցներ գտնել և մենամարտել նրանց դեմ»․ Մխիթարյան

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության արարողությունը։ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, մրցանակը ստանալուց հետո, նշեց, որ մեծ հաճույքով է ստանում պարգևը։

«Միշտ էլ հաճելի է լինել առաջինը: Չեմ ժխտի՝ այսօր էլ մեծ հաճույքով ստացա այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում ևս լինել առաջինը` հարգելով իմ թիմակիցներին, իհարկե։ Երեխաների համար հերոս լինելու մասին նշեմ, որ ես էլ եմ երեխա եղել, ես էլ գիտեմ, թե ինչ զգացողություն է դա: Ես էլ եմ ունեցել հերոսներ, ցանկացել եմ նմանվել ինչ-որ ֆուտբոլիստի: Դա շատ մեծ պատիվ է։ Նշանակում է` ինչ-որ բանի հասել ես, ինչ-որ մի բան արել ես այս երկրի համար, այն մարդկանց համար, ովքեր քեզ հետևում են: Դա շատ ուրախալի է»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հարցին, արդյոք իրեն մրցակցությունից դուրս է զգում՝ ամեն տարի լավագույնը ճանաչվելով, Մխիթարյանը պատասխանեց․ «Ինձ չեմ համարում այնպիսի ֆուտբոլիստ, ով չունի մրցակից: Միշտ էլ փորձում եմ ինքս ինձ մրցակիցներ գտնել և մենամարտել նրանց դեմ: Դա քեզ ավելի ուժեղ է դարձնում: Հավաքականում ունենք շատ լավ, շնորհալի, ուժեղ ֆուտբոլիստներ, ու նրանց շնորհիվ է, որ ես կարողանում եմ լավագույնը դառնալ: Ես նրանց մրցակիցներ եմ համարում։ Շնորհակալ եմ նրանց այս մրցակցության համար»։

865 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am