Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ով հայ ա, պտի հարկ մուծի. եթե էս իշխանությունը մնաց, էդ օրը գալու ա». Վոլոդյա Ավետիսյան

12:40, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Ով հայ ա, պտի հարկ մուծի. եթե էս իշխանությունը մնաց, էդ օրը գալու ա». Վոլոդյա Ավետիսյան

«Մեր պահանջն է՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրումը ՀՀԿ-ի հետ միասին, և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Մենք մեր երկրում չենք կարողանում ապրել, քանի որ իշխանությունը չի կարողանում ապահովել մարդկանց բարեկեցությունն ու անվտանգությունը: Իրենք կապ չունեն ժողովրդի հետ, մենակ թալանում են, իսկ ով էդ մասին խոսում ա, բռնում են, բերդերում փակում են»,- հայտարարեց Ազատության հրապարակում նստացույց սկսած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: «Երկիրը թաթախված է կոռուպցիայի մեջ: Մնում ա մի հատ հարկ՝ ով հայ ա, պտի հարկ մուծի: Համոզված եմ՝ եթե էս իշխանությունը մնաց, էդ օրն էլ ա գալու»: Նա նշեց, որ երեկվանից ոստիկանները մոտենում են, հարցեր տալիս, նկարահանում կատարում, տվյալներ ճշտում իրենից ու ընկերներից. «Իրենց գործելաոճն է, միանգամից ուզում են, ինչպես ասում են՝ երեխային օրորոցի մեջ խեղդել, բայց մենք խեղդվող չենք»: Նա կոչ արեց ազատամարտիկներին դուրս գալ փողոց ու միանալ պայքարին:

Հիշեցնենք՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն իր ընկերների հետ մարտի 21-ից նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում։

4276 | 0
Facebook