Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

1920թ. այս օրը սկսվել են Շուշիի ջարդերը

13:35, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
1920թ. այս օրը սկսվել են Շուշիի ջարդերը

1920 թ. Մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքում սկսվեց հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան՝ իրագործված Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։

Բնութագրելով Շուշիի կոտորածը հայտնի կոմունիստական գործիչ Սերգո Օրջոնիկիձեն, ով 1920թ. գլխավորել է ЦК РКП (Խորհրդային Միության բարձրագուկն ղեկավար մարմին) Կովկասյան բյուրոն, ասել է. «Այսօր ես սարսափով եմ հիշում այն տեսարանը, որ մենք տեսանք 1920թ. մայիսին՝ Շուշիում: Գեղեցիկ հայկական քաղաքը հիմնովին ավերվել, թալանվել էր, իսկ ջրհորներում մենք տեսանք կանանց և երեխաների դիակներ»:

Ադրբեջանցի կոմունիստական գործիչ Մուսաևն անդրադառնալով 1920թ. մարտին Շուշիում տեղի ունեցածին, գրել է. «Անխնա ոչնչացում էին անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի: Հայերը ենթարկվել են մասայական կոտորածի: Սիրուն հայ աղջիկները բռնաբարվում էին, այնուհետև գնդակահարվում: Խոսրով-բեկ Սուլթանովի հրամանով ջարդերը շարունակվեցին վեց օր, հայկական մասի տները թալանվեցին և վերածվեցին մոխրի: Այդ դեպքերի ընթացքում Խոսրով-բեկ Սուլթանովը մուսուլմաններին ասում էր սուրբ պատերազմի (Ջիհադի) մասին և կոչ էր անում նրանց վերջ տալ Շուշի քաղաքի հայերին՝ չխնայելով կանանց և երեխաներին»:

Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, սպանվեց‌ ավելի քան 20.000 հայ:

| | |
1840 | 0