Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ջրամբարները չլցվեն, դա թամբալության հետևանք է լինելու». Հրաչ Բերբերյանի հայտարարությունն ու վարչապետի հանձնարարականը

11:50, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Եթե ջրամբարները չլցվեն, դա թամբալության հետևանք է լինելու». Հրաչ Բերբերյանի հայտարարությունն ու վարչապետի հանձնարարականը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներակայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018-ի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: «Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատարարման տեսանկյունից, հանձնարարում եմ Ջրպետկոմի նախագահին, շահագրգիռ մարմինների հետ համատեղ, մեկ շաբաթում մշակել ու ներկայացնել Ֆինանսների նախարարություն՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքայիօն հորերի վերանորոգման, ինչպես նաև նորերի հորատման աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի ապահովումը»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:

Մեկ շաբաթ առաջ ոռոգման ջրի ու ջրամբարների թեմային էր անդրադարձել նաև «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նկատելով, որ փետրվարին գրանցված տեղումները՝ ջրամբարները լցնելու մտավախությունը փարատել են. «Եթե ձնհալը հարթ անցնի, իսկ շեշտակի տաքացումը բերելու է շատ լավ ձնհալի, ապա խնդիր չի լինի: Թող բարի լինեն ջրատարները մաքուր պահեն ու ջրամբարները կլցվեն: Այսօրվա ձյան ծածկույթը բավարար է ջրամբարները լցնելու համար: Եթե ջրամբարները չլցվեն, դա թամբալության հետևանք է լինելու»:

2708 | 1
Facebook