Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքացին բենզին է լցրել վրան, անցել կամրջի եզրագիծը և փորձել է նետվել (լրացված)

10:00, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Քաղաքացին բենզին է լցրել վրան, անցել կամրջի եզրագիծը և փորձել է նետվել (լրացված)

Մարտի 22-ին՝ ժամը 03:56-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1980թ. ծնված Ա. Ե-ը (գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել ցած:

Ոստիկանները և փրկարարները համատեղ ուժերով հետ են վերադարձրել Ա. Ե-ին կամրջի անվտանգ գոտի:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:

4810 | 0
Facebook