Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ինձ կարող են ընդհուպ սպանել». Վոլոդյա Ավետիսյան. «Ժամանակ»

09:55, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Ինձ կարող են ընդհուպ սպանել». Վոլոդյա Ավետիսյան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է սկսել։ Այս քայլին դիմելու դրդապատճառներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի գործով նախօրեին հրապարակված դատավճիռն էր, որն, Ավետիսյանի բնորոշմամբ, խայտառակություն է։

Բացի սրանից, Ավետիսյանի տեղեկացմամբ՝ նստացույցի նպատակներից մեկն, ի թիվս այլ հարցերի, նաև պայքարն է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Ազատամարտիկը «Ժամանակ»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ հիմա ևս ամեն րոպե կարող են իրեն ձերբակալել․ «Ամեն րոպե, ամեն վայրկյան ինձ կարող են ընդհուպ սպանել՝ վրաերթ սարքեն կամ մի 10-15 հոգի ուղարկեն վրես, ինձ ծեծեն-ջարդեն, ասենք 15 հոգու դեմ մենակով ինչ կարող եմ ես անել, կարող ա ծեծելով սպանեն, կարող են կրակել, կարող են պայթեցնել, ես այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատում եմ, որովհետև տեսել եմ, ես այդ ամեն ինչին պատրաստ եմ, բայց մտադրություններից չեմ պատրաստվում հետ կանգնել»։

Մանրամասները՝ թերթի համարում:

3973 | 1
Facebook