Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարեն Կարապետյանին արդեն «պրիզնատ» չե՞ն գալիս. «Հրապարակ»

09:45, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Կարեն Կարապետյանին արդեն «պրիզնատ» չե՞ն գալիս. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ նշանավորվեց ՀՀԿ-ականների բոյկոտով։ Նրանց աթոռներին հատուկենտ պատգամավորներ էին նստած։ Օլիգարխիայի շարքում միայն վարչապետի հովանավորյալ Գազի Անդոն էր՝ Անդրանիկ Հարությունյանը, անգամ կարենավագյանական կալիբրի ՀՀԿ-ականները չկային։

Նրանք երևի արդեն ապագա վարչապետին են «պրիզնատ» գալիս և կարծում են, որ ապրիլից հետո Կարապետյանն անհետանալու է երկնակամարից։ Այս իրավիճակում հատկանշական էր Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ դեռ վարչապետի թեկնածության հարց չի քննարկվել, և ինքը հավատարիմ է իր նախկին հայտարարությանը՝ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4291 | 1
Facebook