Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գեղասահքի աշխարհի առաջնություն․ կարճ ծրագրից հետո առաջատարը Սավչենկո - Մասո զույգն է

02:00, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Գեղասահքի աշխարհի առաջնություն․ կարճ ծրագրից հետո առաջատարը Սավչենկո - Մասո զույգն է

Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է գեղասահքի 2018 թվականի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ զույգը։ Այսօր պայքարի մեջ մտան սպորտային զույգերը։ Կարճ ծրագրից հետո առաջատարը Գերմանիան ներկայացնող Ալյոնա Սավչենկո -Բրունո Մասո զույգն է՝ 82,98 միավորով։ Երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանը ներկայացնող Եվգենիա Տարասովա - Վլադիմիր Մորոզով զույգը՝ 81,29 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում են Ֆրանսիան ներկայացնող Վանեսա Ջեյմս - Մորգան Սիպրե զույգը՝ 75,32 միավորով։

Ալյոնա Սավչենկո - Բրունո Մասո
Եվգենիա Տարասովա - Վլադիմիր Մորոզով
Վանեսա Ջեյմս - Մորգան Սիպրե
Գեղասահքի աշխարհի առաջնություն․ կարճ ծրագիր
Գեղասահքի աշխարհի առաջնություն․ կարճ ծրագիր

4123 | 0
Facebook