Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ավտոմեքենան սահել է ձորակը․ կան տուժածներ

22:05, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ավտոմեքենան սահել է ձորակը․ կան տուժածներ

Մարտի 21-ին` ժամը 19:31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի DE100RZ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Գրիգոր Լոլիշվիլի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes Vito» ավտոմեքենայի ուղևորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 1992 թ. ծնված Սաիդ Սախադ Ալին, 1993 թ. ծնված Շուշկո Սվետլանա Վադիմովնան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Մուստաֆա Շոջաին հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

1524 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am