Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Բարսեղյանին ազատ են արձակել՝ փորձաքննության վերցնելով նրա դանակը

19:25, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Հայկ Բարսեղյանին ազատ են արձակել՝ փորձաքննության վերցնելով նրա դանակը

Սառը զենք պահելու կասկածանքով այսօր՝ մարտի 21-ին, ժամը 17-ի սահմաններում բերման էր ենթարկվել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: Քիչ առաջ նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրեն ազատ են արձակել. «Ժողովուրդ, բաց են թողել, տաս օրվա մեջ դանակս էլ հետ կտան։ Անպայման կհրապարակեմ մոդելը, որ դուք էլ ունենաք ձեր մոտ նույն մոդելի դանակից, օրենքը չի արգելում դանակ կրել, օրենքն արգելում է սառը զենք կրել։ Իսկ սառը զենք ամեն երկաթի կտոր չի կարող համարվել»։

Հայկ Բարսեղյանը տեսանկարահանել է նաև իրեն բերման ենթարկելու պահը:

12363 | 2
Facebook