Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա զոհ

18:20, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա զոհ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Զուհրաբ Կալանդիան իր վարած MAN մակնիշի բեռնատար կցորդիչով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային: Նշված հատվածում ավտոճանապարհը ամբողջությամբ երթևեկելի է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի ամբողջական տվյալները։

6677 | 0
Facebook