Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտենի գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդը մահացել է

17:15, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Արտենի գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդը մահացել է

Մարտի 21-ին, ժամը 14:40-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Արտենի 22 կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (տվյալները ճշտվում են):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

3548 | 0
Facebook