Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Մալթայում սպանված լրագրողին կոռուպցիոն սկանդալում Բաքվի մասնակցության մասին տեղեկացրած ռուս կինը հանձնվել է Հունաստանի իշխանություններին

16:55, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Մալթայում սպանված լրագրողին կոռուպցիոն սկանդալում Բաքվի մասնակցության մասին տեղեկացրած ռուս կինը հանձնվել է Հունաստանի իշխանություններին

«Պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիային, ով անցած տարի զոհվեց մեքենայի պայթյունի հետևանքով, Մալթայի կոռուպցիոն սկանդալում Բաքվի մասնակցության մասին տեղեկացրած Ռուսաստանի 35-ամյա քաղաքացի Մարիա Եֆիմովան հանձնվել է Աթենքի իշխանություններին, հաղորդում է BBC-ն:

Մալթայում նրա նկատամամբ հետախուզում էին հայտարարել՝ կապված լրագրողի սպանության հետ:

35-ամյա Մարիա Եֆիմովան աշխատում էր Մալթայի Pilatus Bank բանկում: Նշվում է, որ կինն Աթենքի ոստիկանություն է ներկայացել ինքնակամ՝ ասելով, որ իր վախենում է իր կյանքի համար: Եֆիմովան փորձել էր կացության իրավունք ստանալ Հունաստանում: Մինչ այդ նա բնակվում էր Մալթայում, և միայն լրագրողի սպանությունից հետո տեղափոխվել էր Հունաստան:

Այժմ Եֆիմովան կալանքի տակ է: Նրան կասկածում են փողերի յուրացման համար, սակայն նա բոլոր մեղադրանքները հերքում է:

Հիշեցնենք, որ 2016թ. Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր այսպես կոչված «Պանամական արխիվը», որում տվյալներ կային աշխարհի մի քանի երկրների վերնախավի կաշառակերության մասին: Կարուանա Գալիցիան դրանց հիման վրա հայտարարել էր, որ երկրի վարչապետի կինն օֆշորային ընկերություն ունի, որի միջոցով Ադրբեջանի իշխանություններից գումարներ է ստացել:

4222 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am