Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փարաքար համայնքը կանգնած է կոմունալ-սանիտարական լուրջ խնդրի առջև». Մ. Թանդիլյան

17:40, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
«Փարաքար համայնքը կանգնած է կոմունալ-սանիտարական լուրջ խնդրի առջև». Մ. Թանդիլյան

Արմավիր մարզի Փարաքար համայնքը 09.06.2016թ. համայնքի սեփականությունը հանդիսացող խմելու ջրի և ջրահեռացման նորաստեղծ համակարգերն ավագանու որոշմամբ նվիրաբերեց Ջրային տնտեսության պետական կոմիտեին, որպեսզի գործող համակարգը շահագործվի կոմիտեի կողմից:
     Այսօր համայնքը կանգնած է կոմունալ-սանիտարական լուրջ խնդրի առջև, քանի որ համակարգը ինչ-ինչ պատճառներով դադարել է գործել, իսկ կոմիտեն քայլեր չի ձեռնարկում իր տնօրինման շրջանում խափանված համակարգը վերականգնելու համար:

Այսպիսով դիմել եմ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին համակարգը վերագործարկելու համար և միջոցներ ձեռնարկելու, որպեսզի այն հետագայում պատշաճ կերպով կառավարվի և սպասարկվի:

Համայնքում ոռոգման ջրերը և կոյուղաջրերը հոսում են բաց վիճակում և գարշահոտություն տարածքում ամբողջ համայնքով մեկ և անպիտան դարձնում գյուղատնտեսական նշանակության հողերը: Խնդիրը պահանջում է հրատապ լուծումներ:

3027 | 0
Facebook