Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ներդրողները դատի են տվել Facebook-ին՝ տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի պատճառով

15:15, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Ներդրողները դատի են տվել Facebook-ին՝ տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի պատճառով

ԱՄՆ-ում Facebook ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել՝ բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերության հետ սկանդալի պատճառով: Հայցի ներկայացման մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում է, որ խմբային հայց է ներկայացվել ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան Facebook-ի բաժնետեր Ֆան Յանի և ներդրողների անունից, ովքեր բաժնետոմսեր են գնել ընկերությունում 2017թ. փետրվարի 3-ից 2018թ. մարտի 19-ն ու զգալի ֆինանսական կորուստներ կրել սկանդալի պատճառով:

«Անօրինական գործողությունների և ընկերության բաժնետոմսերի շուկայական գնի կտրուկ անկման արդյունքում հայցվորները զգալի կորուստ են կրել»,- ասվում է հայցում: Հայցվորները պահանջել են փոխհատուցում վճարել ներդրողներին, սակայն փոխհատուցման չափը չի նշվում:

2886 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am