Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի թեկնածու չէր լինի, եթե Սերժ Սարգսյանի թրի տակով անցած չլիներ». Փաշինյանի՝ մարտի 2-ի ելույթը

12:20, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
«Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի թեկնածու չէր լինի, եթե Սերժ Սարգսյանի թրի տակով անցած չլիներ». Փաշինյանի՝ մարտի 2-ի ելույթը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պատգամավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում, 64 կողմ, 27 դեմ ձայներով Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ նախագահ:

Հիշեցնենք՝ նախորդ քառօրյայի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքական առաջընթացի համար մեկ պայման գոյություն ունի «Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես, թե՞ չէ, եթե չես անցել, շանս չունես»: Ըստ Փաշինյանի՝ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ կամ ՍԴ նախագահի թեկնածու չէր լինի, եթե «Սարգսյանի թրի տակով անցած չլիներ»: Պատգամավորն այնուհետ հավելել էր. «Հարց էի տվել Հրայր Թովմասյանին «Ժառանգության» հետ առնչությունների մասին: Հարցրել էի՝ արդյոք հիմնադիր անդամ չի՞ եղել այդ կուսակցության: Նա ասել էր՝ ոչ: Մինչդեռ նշեմ, որ նա եղել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ»:

2641 | 0
Facebook