Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ շախմատի Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատար

11:50, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ շախմատի Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատար

Բաթումում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 4-րդ տուրը: Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող մասնակիցներից միայն Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանը կարողացավ հաղթանակ տոնել: Այս հաղթանակի շնորհիվ Հովհաննիսյանն իր ակտիվում 4 հնարավորից գրանցեց 4 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 13 շախմատիստ, որոնց թվում է Հայկ Մարտիրոսյանը, 3.5-ական միավորով հետապնդում են առաջատարին: Նշենք, որ 4-րդ տուրում Մարտիրոսյանը հայկական դերբիում հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 3-ական միավոր: Մրցաշարում հերթական հաճելի անակնկալը գրանցեց պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով ոչ-ոքի խաղաց Ուկրաինան ներկայացնող միջազգային վարպետ Վասիլի Կորչմարի հետ:

2626 | 0
Facebook