Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ընդդիմության կողմից կրակող չի եղել, իշխանությունն ինչո՞ւ է զենք գործածել». Արարատ Զուրաբյան

11:00, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
«Եթե ընդդիմության կողմից կրակող չի եղել, իշխանությունն ինչո՞ւ է զենք գործածել». Արարատ Զուրաբյան

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ չի կարող լինել տեսագրություն, ըստ որի՝ մարտի 1-ին ցուցարարը կրակել է որևէ մեկի վրա»,- Փաշինյան-Կոստանյան բանավեճը շարունակվեց նաև «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունից հետո:

«Պարոն Փաշինյանը, երբ ասում է՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ նման ձայնագրություն չկա, ես չեմ կարծում, որ նա կարող է պնդել՝ քրեական գործում ի՞նչ կա, ի՞նչ չկա: Ես դա գտնում եմ անպատասխանատու հայտարարություն»,- արձագանքեց Գևորգ Կոստանյանը:

«Եթե որևէ մեկը կարող է ապացուցել հակառակը, թող ապացուցի»,- ասաց Փաշինյանը:

Ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը. «Կարծում եմ՝ ոչ մեկ կասկած չունի, որ որևէ կրակոց ընդդիմության կողմից չի եղել: Սակայն հարց է առաջանում՝ եթե ընդդիմության կողմից կրակող չի եղել, իշխանությունն ինչո՞ւ է զենք գործածել»:

Հիշեցնենք՝ ձայների 9 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ նախագիծը չէր ընդունվել:

3334 | 0
Facebook