Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան կալանքի տակ է դրել «Գազպրոմ»-ի բոլոր ակտիվները

11:15, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Ուկրաինան կալանքի տակ է դրել «Գազպրոմ»-ի բոլոր ակտիվները

Կալանքի տակ են դրվել Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական «Գազպրոմ» ընկերության բոլոր ակտիվներն՝ ուկրաինական հակամենաշնորհային օրենսդրության հետ կապված տուգանքի մասին գործի շրջանակներում, հաղորդում է Lenta-ն:

Ռուսական ընկերության ակտիվների արժեքը գնահատվում է 100 միլիոն գրիվեն (3,8 միլիոն դոլար): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Նրա խոսքով՝ երկրի արդարադատության նախարարությունը կհամագործակցի իր գործընկերների հետ դատական այլ վճիռների հարցով, որոնք ռուսական կողմին պարտավորեցնում են վճարել Ուկրաինային: Խոսքը, մասնավորապես, Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման մասին է, որը 2018թ. փետրվարին ռուսական կողմին պարտավորեցրեց ուկրաինական «Նավթոգազին» 2,56 միլիարդ դոլար վճարել:

4336 | 0
Facebook