Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձայնագրությունները, որի մասին խոսել է Ռ. Քոչարյանը, քրգործում կան, իսկ դրանց ծանոթանալու իրավունք որևէ մեկս չունի». Կոստանյանը՝ Փաշինյանին

10:45, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
«Ձայնագրությունները, որի մասին խոսել է Ռ. Քոչարյանը, քրգործում կան, իսկ դրանց ծանոթանալու իրավունք որևէ մեկս չունի». Կոստանյանը՝ Փաշինյանին

Ձայների 9 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ ԱԺ «Ելք» խմբակցության «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը չընդունվեց:

«Արձանագրվեց, որ նախաքննության մարմնի տակ ու որևէ տեղ չկա ապացույց, որ, ինչպես 2008-ի մարտին հայտարարում էր Ռ. Քոչարյանը, ցուցարարներն ավտոմեքենայի հետևից դուրս են եկել, կրակել զինվորների վրա ու թաքնվել: Չկա նման ապացույց, հետևաբար Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության»,- մինչ քվեարկությունը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Ռ. Քոչարյանը, քրեական գործում կան, իսկ դրանց ծանոթանալու իրավունք որևէ մեկս չունի. կատարվում է քննություն»,- արձագանքեց ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը:

«Չկա նման տեսագրություն, եթե կա, ցույց տվեք, ես Ձեզ մարտահրավեր եմ նետում»,- կրկնեց ընդդիմադիր պատգամավորը:

3533 | 0
Facebook