Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄքՔեյնը քննադատել է Թրամփին Պուտինին շնորհավորելու համար

10:20, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
ՄքՔեյնը քննադատել է Թրամփին Պուտինին շնորհավորելու համար

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար, հաղորդում է ABC News-ը:

«ԱՄՆ նախագահը չի առաջնորդում ազատ աշխարհը՝ շնորհավորել կեղծ ընտրություններում հաղթանակած բռնապետին: Շնորհավորելով Պուտինին՝ Թրամփը վիրավորել է Ռուսաստանի յուրաքանչյուր բնակչի, ում զրկել են երկրի ապագայի որոշման համար ազատ և արդար ընտրություններին քվեարկելու իրավունքից»,- ասել է 81-ամյա քաղաքական գործիչը:

ՄքՔեյնը բազմից քննադատել է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Միացյալ Նահանգներին: 2017թ. նոյեմբերին նա Թրամփին մեղադրել էր ՌԴ նախագահին չափից դուրս վստահելու համար, ինչն, ըստ նրա, սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար:

7916 | 0
Facebook