Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Փող քերելու» նոր միջոց՝ «կոպեկով մոյկաներ». ո՞վ է այս բիզնեսի տերը. «Ժամանակ»

09:50, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
«Փող քերելու» նոր միջոց՝ «կոպեկով մոյկաներ». ո՞վ է այս բիզնեսի տերը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում լավ «փող քերելու» նոր միջոց են գտել. խոսքը Երևան քաղաքի մուտքերի մոտ նոր ավտոլվացման կետերի մասին է կամ ժողովրդական լեզվով ասած՝ «կոպեկով մոյկաների»։

Բանն այն է, որ նախատեսված է այս տարվանից ընդունել իրավական ակտ, որով կարգելվի բեռնատարներին կեղտոտ վիճակում մայրաքաղաք մտնելը, դրանք պետք է լվացված լինեն, և դա հսկայական գումարների մուտք խոստացող բիզնես է։

Մեզ տեղեկություններ են հասել, որ արդեն տարածքների տրամադրումն ավարտված է, և մեր օլիգարխներից մեկը (անունը դեռ ճշտվում է) իրենով է արել այս եկամտաբեր բիզնեսը։

Ցավալի է, որ հասել են «կոպեկներին», իսկ թե ինչ պետք է անեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները՝ դժվար չէ կռահել. նրանք բռնել են սնանկացման ճամփան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5026 | 0
Facebook