Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Զարուհի Փոստանջյանը չի միանա Նիկոլ Փաշինյանի պայքարին. «Ժամանակ»

09:40, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Զարուհի Փոստանջյանը չի միանա Նիկոլ Փաշինյանի պայքարին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած փողոցային պայքարին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

«Ես նման խնդիր չեմ դնում որևէ մեկի հետ միավորվելու, որովհետև կուսակցությունը դա արդեն իսկ միավորում է, քաղաքական միավորում, և միասնություն այստեղ պետք է տեղի ունենա ողջ ազգի կողմից՝ գաղափարի, ծրագրերի և սկզբունքների շուրջ, իսկ ծրագիրը հետևյալը պետք է լինի՝ ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության կանխումը, այլև այս համակարգի ապամոնտաժումը պետք է լինի և նաև նոր համակարգի ներդրումը, իսկ նոր համակարգի ամենակարևոր բաղադրիչը միանշանակ պետք է լինի մեր ազգի բոլոր հատվածների ընտրելու և ընտրվելու իրավունքը վերադարձնելը»,- նշել է Փոստանջյանը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

1400 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am