Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դամասկոսի հրթիռակոծման հետևանքով 24 մարդ է զոհվել

22:00, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Դամասկոսի հրթիռակոծման հետևանքով 24 մարդ է զոհվել

Դամասկոսի վրա հրթիռային հարձակման հետևանքով 24 մարդ է զոհվել, 32-ը վիրավորվել են, РИА Новости-ի փախանցմամբ հաղորդել է սիրիական ազգային գործակալությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրին:

«Տուժածների թիվը վերջնական չէ, քանի որ շարունակվում է հրետակոծությունը»,- տեղեկացրել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր Դամասկոսի ծայրամասում գտնվող Քաշքուլ թաղամասի վրա հրթիռային հարձակումների հետևանքով չորս քաղաքացիների մահվան մասին:

Ըստ գործակալության, ևս մեկ հրթիռ պայթել էր Դամասկոսի կենտրոնական Մազզա թաղամասում, որի հետևանքով մեկ երեխա վնասվածք է ստացել:

4749 | 0
Facebook