Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Այս դատավճռի ուղերձը հրեշավոր է՝ անկախ նրանից, ինչ է արել կամ չի արել Ժիրայր Սեֆիլյանը». Ստյոպա Սաֆարյան

21:10, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
«Այս դատավճռի ուղերձը հրեշավոր է՝ անկախ նրանից, ինչ է արել կամ չի արել Ժիրայր Սեֆիլյանը». Ստյոպա Սաֆարյան

Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս տղաների հանդեպ կայացված դատավճիռների մասով կարճ և ողջ ամբողջական.
     1. Թերևս ավելի լավ իրավաբաններն ու փաստաբանները կասեն՝ ընդհանրապես նրանց դատապարտելու հիմքեր կան, թե ոչ? Եթե անգամ ինչ-որ բան լինի էլ, ակնհայտ է, որ մեղադրանքը քաղաքականապես մոտիվացված է, անհամաչափ ու խիստ: Գևորգ Սաֆարյանին տոնածառի համար դատապարտելը, ինչը զավեշտ է, թերևս ասում է ամեն ինչի մասին: իսկ Ժիրայի կողմից ինչ-որ բան պլանավորելու, կազմակերպելու մասով եթե չկարողաամ էլ բացարձակ հայտարարություններ անել, ապա կրկին առկա է ազատազրկման համար սահմանված 10.5 տարիների՝ անհամաչափ խիստ լինելու ու ակնհայտորեն քաղաքական մոտիվացիաներ ունենալու մասին:
     2. Հիշում եմ, Վրաստանում Վարդերի հեղափոխության հաջողությունների գաղտնիքներից մեկը թե քաղաքագետ-փորձագետներ, թե ԱՄՆ-ում մեզ հանդիպած լիքը զրուցակիցներ ու հաստատություններ, որոնք ծրագրեր էին իրականացրել այնտեղ, համարում էին դատական համակարգի բարեփոխումները: Եթե Վրաստանում դատարաններն համեմատաբար անկախ չլինեին այդ ծրագրերի արդյունքում, դժվար է ասել, թե ինչ կսպասվեր Միխեյիլ Սահակաշվիլուն, եթե տապալվեր... Հավանաբար նույնը, ինչ Հայաստանի ընդդիմադիրներին ու տվյալ դեպքում՝ Ժիրայր Սեֆիլյանի օրինակով:
     3. Ես չեմ հիշում, որ որևէ ժամանակի ընդդիմություն լրջորեն դրած ու հետամուտ եղած (իրազեկման, հանրային համախմբման, այդ նպատակով քաղաքական լայն համախմբման, իշխանություններին ռեֆորմների դրդելու) լինի դատակիրավան բարեփոխումներին: Անգամ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ավելի շատ քննարկում էին ԱԺ-ում լինելու, ընտրակարգի ու այլ հարցեր, քան թե այսպիսի կարևորագույն հարցեր... Միշտ փորձել են "ձուկը" գլխից բռնել, բայց որպես կանոն տապալվել են, իսկ "ձուկը" վերջում դատավճիռ է ընթերցել ու նրանց գլխից բռնել... Եվ միշտ՝ խիստ դատավճիռ:
     4. Նման իրավիճակներում, իհարկե, քաղաքական գործընթացների ելքը շատ ռիսկային է լինում, և ինչպես տեսաբաններն են ասում՝ հեղափոխությունների հաղթելու դեպքում դրանք կատարողները հերոսներ են, իսկ պարտության դեպքում՝ դավաճաններ ու քրեական հանցագործներ....
     5. Ցավում, ափսոսում ու մտահոգիչ եմ համարում, որ բերդում է հայտնվում Ազատամարտի պայծառ կերպարներից մեկը: Այս դատավճռի ուղերձը հրեշավոր է՝ անկախ նրանից, ինչ է արել կամ չի արել Ժիրայր Սեֆիլյանը...

2954 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 21:41, 20.03.2018
Ժ. Սեֆիլյանը, Ս Բաբայանը, սասնա ծռերը, և շատերը, նրանք չզոհվեցին թշնամու զենքից, բայց զոհվում են սերժիկի թԵթև ձեռքով։