Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանուն Հայաստան պետության» ճակատը վաղը հանրահավաք կանցկացնի

23:05, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Հանուն Հայաստան պետության» ճակատը վաղը հանրահավաք կանցկացնի

«Հանուն Հայաստան պետության» ճակատը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ուրբաթ՝ մարտի 23-ին, ժամը 18․30-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի մասին։ «Կքննարկվեն վարչակարգի կողմից Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարության հետևանքները, ինչպես նաև ապրիլի 9-ից սկսվող հուժկու շուրջօրյա գործողությունների ծրագիրը»,- նշված է տեքստում։

4594 | 0
Facebook