Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան ոստիկանությունը հանցագործներին որոնում է Google-ի օգնությամբ

23:10, կիրակի, 25 մարտի, 2018 թ.
Ամերիկյան ոստիկանությունը հանցագործներին որոնում է Google-ի օգնությամբ

ԱՄՆ-ի Հյուսիսային Քարոլինա նահանգի ոստիկանությունը սկսել է օգտագործել Google Maps-ի տվյալները՝ հանցագործներին բռնելու համար:

Իրավապահները սկսել են ուսումնասիրել կասկածյալների հեռախոսներն ու ստուգել, թե որտեղ են նրանք գտնվել հանցանքի պահին, հաղորդում է WRAL.com-ը:

Ամերիկյան կայքի տեղեկությունների համաձայն՝ անցած տարի Ռոլի քաղաքի ոստիկանությունն առնվազն 4 անգամ դիմել է Google-ին՝ տվյալներ ստանալու համար:

Հատուկ ծառայություններն ուսումնասիրել են մարդասպանների սմարթֆոններում առկա Google Maps-ի տվյալներն՝ սպանության 2 դեպք հետաքննելու ժամանակ:

Փորձագետներին զարմացրել է այն փաստը, որ ոստիկանությունն օգտագործում է Google-ի տեղեկատվությունն, իսկ Google-ի միջոցով լրտեսումը մտավախություն է առաջացնում ամերիկացիների շրջանում, ովքեր լավ են հիշում Անվտանգության ազգային գործակալությունում լրտեսումների մասին Էդվարդ Սնոուդենի բացահայտումները:

8513 | 0
Facebook