«Մղձավանջում անգամ չէի կարող պատկերացնել, որ իմ երազած անկախ Հայաստանում կիրականացվեն նմանատիպ հաշվեհարդարներ». Ավետիք Իշխանյան
17:30, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Ժիրայր Սեֆիլյան, Գևորգ Սաֆարյան, Սամվել Բաբայան...
...Հիշում եմ ծնողներիս պատմածները ստալինյան շրջանի, 37թ. բռնաճնշումների մասին, թե ինչպես շինծու, հաճախ զավեշտալի մեղադրանքներով դատապարտվում, աքսորվում գնդակահարվում էին անմեղ մարդիկ: Մղձավանջում անգամ չէի կարող պատկերացնել, որ իմ երազած անկախ Հայաստանում կիրականացվեն նմանատիպ հաշվեհարդարներ անմեղ մարդկանց նկատմամբ, որոնց ականատեսներն ենք, դեռևս Հայաստանից չարտագաղթածներս...