Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-16-ը քաղաքական կլինիկական մահ է տանելու, դրանից հետո ամեն օր գտնվելու է բոքսում». Արամ Հարությունյան

18:05, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
«Եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-16-ը քաղաքական կլինիկական մահ է տանելու, դրանից հետո ամեն օր գտնվելու է բոքսում». Արամ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարարել է, որ ապրիլի 9-ից հացադուլ է սկսելու՝ դրանով արտահայտելով իր անհանդուրժողականությունը Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ: Դա, ըստ քաղաքական գործչի, նաև ահազանգ է, որպեսի քաղաքացիները «սթափվեն», ոտքի կանգնեն, դուրս գան փողոց և թույլ չտան Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը:

«Ես իմ որոշումը չեմ փոխել, ես նստելու եմ հենց այն շրջանում, երբ Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահ է տանում, որ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ ժողովուրդը փորձեն այդ հնարավորությունից օգտվել, որովհետև բացառիկ դեպք է, որ իշխանություն կրողը որևէ իրավական լծակ չունի»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ ներկայացնելով հացադուլի վերաբերյալ իր դիրքորոշումն, ասաց Արամ Հարությունյանը:

«Քանակով չպիտի չափվի ամեն ինչ. օրինակ՝ 1937թ. փողոցում մարդ չկար, բայց բոլորը դժգոհ էին, Սովետական միության ժամանակ էլ փողոցում մարդ չկար, բայց դարձյալ բոլորը դժգոհ էին: Այսինքն՝ ստեղծվել է համակարգ, որ և՛ դատավարությունները, և՛ ձերբակալությունները մարդկանց մեջ վախ են առաջացրել, և այդ վախը կհաղթահարվի մի դեպքում, երբ որ քաղաքական ուժերը միասին լինեն, երբ որ նրանք փորձեն այդ էներգետիկան տալ ժողովրդին, ոչ թե մեկը մյուսին մեղադրի, թե դու չեկար հանրահավաքին և այլն... խոսքս վերաբերում է բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք անկեղծորեն մտածում են, որ չպիտի Սերժ Սարգսյանը վերարտադրվի»,- շարունակեց մեր զրուցակիցն՝ անելով հետևյալ հարցադրումը. «Իսկ եթե 2014թ. Սերժ Սարգսյանն ասած չլիներ, որ լինելու է վարչապետ, կամ հակառակը՝ ասած լիներ, որ չի լինելու, էլի նույն վիճակը չէինք ունենալո՞ւ: Ի՞նչ է, այդ ուժերը պետք է չպայքարե՞ին»:

Ա. Հարությունյանի խոսքով՝ իր բոլոր քայլերն արվում են մի նպատակով՝ ժողովրդին «արթնացնելու», ինչպես նաև՝ «խնդիրը ձևակերպելու» համար: «Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-16-ը քաղաքական կլինիկական մահ է տանելու, դրանից հետո, եթե անգամ ընտրվի վարչապետ, ամեն օր գտնվելու է բոքսում»,- վստահեցնում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ ինքը կարող է նաև ենթադրել, թե ինչ պլաններ ունի Սերժ Սարգսյանը, սակայն չի ցանկանում հիմա փակագծերը բացել:

Հարցին, թե որքան է պատրաստվում հացադուլի մեջ մնալ, Ա. Հարությունյանն ասաց՝ մինչև 16-17-ը: Արդյոք կդիմանա՞, հարցին էլ վստահեցերեց, որ առողջական որևէ խնդիր չունի, ավելին՝ սովոր է. 1996-ին 17 օր հացադուլի մեջ է եղել:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը չցանկացավ նշել նաև հացադուլի վայրը. «Տեղի մասին եկեք հիմա չասեմ: Միայն կարող եմ ասել, որ շատ կարևոր տեղ եմ նստելու»,- եզրափակեց նա:

4285 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր