Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կորցրեց համբերությունն ու օր առաջ արեց այդ կարևոր հայտարարությունը». մեկնաբանում է Փաշինյանը

17:00, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
«Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կորցրեց համբերությունն ու օր առաջ արեց այդ կարևոր հայտարարությունը». մեկնաբանում է Փաշինյանը

ԱԺ հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը:

«Դա տակտիկական անհաջողություն էր Ս. Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար, որովհետև ի սկզբանե ամեն ինչ արվում էր, որպեսզի վարչապետի թեկնածուի հետ կապված ինտրիգը մինչև վերջին պահը պահվի, այնպես, որ տեսականորեն հնարավոր դառնա ապրիլի 16-ին թեկնածու առաջադրել, իսկ 17-ին անաղմուկ ընտրել: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Սարգսյանը կորցրեց համբերությունն ու օր առաջ արեց այդ կարևոր հայտարարությունը: Սրա համար կար կարևոր պատճառ: 2018-ի ապրիլի 9-ին նա լքելու է իր այսօր ունեցած կարգավիճակն ու մինչև 17-ը որևէ պետական կարգավիճակ ու պաշտոն չի ունենալու: Միևնույն ժամանակ ամսի 9-ին հրաժարական է տալու կառավարությունը: Սա նշանակում է, որ ունենալու ենք բացառիկ իրավիճակ 3-րդ հանրապետության պատմության մեջ, երբ մի ամբողջ շաբաթ ՀՀ-ում, ըստ էության, գործող գործադիր իշխանություն չի լինելու: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին նման վաղաժամ հայտարարություն անելը մղել է իրավիճակի նկատմամբ հսկողությունը կորցնելու մտավախությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

6154 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 18:42, 20.03.2018
սերժիկը ստալինի չիբուխի չափ չի կարող մտածել.. այ որ նա Լավրենտի Բերիաի ճտերիցա դրա մեջ կասկած չկա. այն էլ
ծայրահեղական իսլամիստի հոգով ոգով դաստիարակված ստահակ, վերջը վերջո ադրբեջանի հաց է կերել և միչև հիմա էլ ուտում է.. գրողը քեզ տանի սատանի ճուտ..
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր