Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռոբերտ Քոչարյանը որոշել էր ինքնուրո՞ւյն, թե՞ մասնակցել էր նաև Սերժ Սարգսյանը». Արամ Սարգսյան

16:25, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
«Ռոբերտ Քոչարյանը որոշել էր ինքնուրո՞ւյն, թե՞ մասնակցել էր նաև Սերժ Սարգսյանը». Արամ Սարգսյան

«Իմ համար հարցերի հարցը ոչ թե այն է՝ մարտի 1-ին ո՞վ հրաման տվեց կրակելու, այլ այն՝ մարտի 1-ի առավոտյան ո՞վ հրաման տվեց մտնել Օպերայի հրապարակ: Էդ հարցը Ռոբերտ Քոչարյանը որոշել է ինքնուրույն, թե՞ մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Քոչարյանը թող պատասխանի այդ հարցին ու ասի՝ միայնա՞կ է արել որոշումը, թե՞ ոչ»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Նախկին նախագահ է, թող կանչվի հարցաքննության ու էդ հարցերի պատասխանը տա, թե չէ մամուլի խոսնակի լեզվով բաներ է հասկացնում»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ քննարկվում է «Ելք» խմբակցության ներկայացրած «2008-ի մարտի 1-ից 2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության» նախագիծը:

4338 | 0
Facebook